Ավարտվեց «Իմ Արցախը» խորագիրը կրող հեռուստամարաթոնը. հավաքվեց 15,428,777 դոլար

Քիչ ժամ առաջ ավարտվեց Հայաստանի հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը:

Հեռուստամարաթոնին «Հայաստան» համայկական հիմնադրամը հանգանակեց աննախադեպ գումար՝15, 428,777 միլիոն դոլար: «Զգացիք, որ ամենաճիշը ես էի ասել»,-կատակեց դերասան Հրանտ Թոխատյանը:

Եղան բազմաթիվ խոշոր նվիրատվություններ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքի խոշոր համայնքներից: Մեծագույն նվիրատվությունը կատարեց ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։ Նա Հեռուստամարաթոն 2016-ի ուղիղ եթերում իր եւ տիկնոջ՝ Սեդայի անունից նվիրաբերեց 5 միլիոն ԱՄՆ դոլար: Սա Հիմնադրամի պատմության մեջ իր մեծությամբ 3-րդ խոշոր միանվագ նվիրատվությունն է: Սա Հիմնադրամի պատմության մեջ իր մեծությամբ 3-րդ խոշոր միանվագ նվիրատվությունն է: Եղել են նաեւ այլ խոշոր նվիրատվություններ։ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը փոխանցել է 1 միլիոն, Գագիկ Ծառուկյանը ավելի քան 200 հազար դոլար։ 200 հազար դոլար է նվիրաբերել նաեւ Սամվել Ալեքսանյանը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրամին է փոխանցել 350 հազար դոլար։ Նշենք, որ նախորդ տարի՝ «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն 2015»-ը արձանագրել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն:

Հանգանակության հիմնական թիրախը Արցախում քաղաքացիական ինքնապաշտպանության համակարգերի կատարելագործումն էր: Եղան բազմաթիվ խոշոր նվիրատվություններ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքի խոշոր համայնքներից:

 Նշենք, որ նախորդ տարի՝ «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն 2015»-ը արձանագրել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն :

 


Source: Yerkir Media
Link: Ավարտվեց «Իմ Արցախը» խորագիրը կրող հեռուստամարաթոնը. հավաքվեց 15,428,777 դոլար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image