Ավստրալական Կուբեր Պեդին կարելի է համարել աշխարհի ամենաինքնատիպ քաղաքներից մեկը, որտեղ մոտ 3.500 մարդ բնակվում է գետնի տակ փորված տներում՝ երբեմն 50 աստիճանի հասնող հեղձուցիչ տապից պատսպարվելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Հարավային Ավստրալիայում գտնվող քաղաքում կան ստորգետնյա եկեղեցիներ, թանգարաններ, պատկերասրահներ, սրճարաններ և նույնիսկ իջևանատներ՝ հետաքրքրասեր զբոսաշրջիկների համար:
Հայտնի է, որ ժամանակին Կուբեր Պեդիում ապրել են առավելապես հանքափորներ, որոնք 1915թ. սկսել են կառուցել ստորգետնյա կացարաններ:
Հետաքրքրական է, որ ամեն տարի քաղաքի բնակիչները մեծ շուքով նշում են ամռան ավարտը՝ այդ կապակցությամբ կազմակերպելով տոնախմբություններ և շքերթներ:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ անապատում կառուցված քաղաքը 150 մլն տարի առաջ գտնվել է օվկիանոսի տակ, ինչի մասին վկայում են ժամանակի ընթացքում քարերի վրա գոյացած նստվածքները:
Source: Yerkir Media
Link: Ավստրալական քաղաքում մարդիկ ապրում են ստորգետնյա տներում (լուսանկարներ)