Ավստրալիայի աբորիգեններն աշխարհում գոյություն ունեցող ամենահին քաղաքակրթության կրողներն են

hetq.am-Գենետիկան ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ Ավստրալիայի եւ Պապուա Նոր Գվինեայի բնիկներն այսօր աշխարհում գոյություն ունեցող ամենահին քաղաքակրթության կրողներն են, այսպիսով Ավստրալիայի աբորիգենների նախնիները գոյություն են ունեցել դեռևս 50 հազար տարի առաջ: Ինչպես նշում է The Guardian- ը, գիտնականները ենթադրում են, որ այս աբորիգենների նախնիները առաջինն են հատել օվկիանոսը:

Այս հետազոտությունը կատարող գիտնականներից մեկը` դանիացի Էսկե Վիլերսլևը (Eske Willerslev), ասել է. «Այն ժամանակ, երբ եվրոպացիների նախնիները վախենում էին այս աշխարհից և նստած էին իրենց տեղերում, ավստրալացիների նախնիները արդեն ճանապարհորդում էին Ասիայով և հատում էին ծովերն ու օվկիանոսները»:

Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 83 բնիկ ավստրալիացիների և 25 պապուասների ԴՆԹ- ները: Այսպիսով, նրանք բացահայտել են, որ ավստրալացիների նախնիները լքել են Աֆրիկան և առաջին անգամ ոտք են դրել Ավստրալիա մայրցամաք 50 հազար տարի առաջ: Այնուհետև շուրջ 4 հազար տարի` նախքան եվրոպացիների գալը, աբորիգենները գրեթե մեկուսացված են եղել: Էսկեյ Վիլերսլևը ավելացրել է. «Հնարավոր է, որ նրանք աշխարհի ամենահին մարդիկ են, որոնք այսքան երկար կապված են եղել նույն տարածաշրջանին»:

Գիտնակաները բացահայտել են, որ Ավտրալիա գալու ճանապարհին այս խումբը սերտ կապ է ունեցել տարբեր հոմինիդների (պրիմատների պրոգրեսիվ խումբ) և մինչև հիմա անհայտ ժամանակակից մարդկանց նախնիների հետ, որոնք էլ 4% գենետիկ տվյալներ են փոխանցել ավստրալացիներին:


Source: Yerkir Media
Link: Ավստրալիայի աբորիգեններն աշխարհում գոյություն ունեցող ամենահին քաղաքակրթության կրողներն են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image