Ավստրիացի խոհարարը տուգանվել է նույն ճանապարհին 42 անգամ անընդմեջ արագությունը գերազանցելու համար

Ավստրիացի խոհարարը տուգանվել է 3 հազար եվրոյով՝ նույն ճանապարհին 42 անգամ անընդմեջ արագությունը գերազանցելու համար: Ամեն օր առավոտյան ժամը 3-ին աշխատանքից տուն վերադառնալիս ճանապարհին տեղադրված սարքն արձանագրել է տղամարդու խախտումը:

Հեյմո Ուոլները նշել է, որ գերազանցել է երթեւեկության համար սահմանված արագությունը, քանի որ մթության մեջ չէր նկատել զգուշացնող նշանը: Խախտման մասին առաջին ծանուցումը քաղաքացուն եկել էր ավելի քան մեկ ամիս անց, իսկ նա արդեն տասնյակ նման խախտումներ էր արել: Ուոլները հայտնել է, որ վճարել է բոլոր 42 խախտումների համար էլ՝ պետությանը դատի տալու երկար ու թանկ գործընթացից խուսափելու համար: Բայց ստիպված է եղել զոհել իր ծրագրած արձակուրդը Հունաստանում:

Source: Yerkir Media
Link: Ավստրիացի խոհարարը տուգանվել է նույն ճանապարհին 42 անգամ անընդմեջ արագությունը գերազանցելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image