Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել ջրանցքը

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի վերջնամասում ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին և ընկել ձորը, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ի., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և գլխիվայր շրջվել ջրանցքը: Գազատար խողավակը վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Ի.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների դեպքի վայր հասնելը:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

Source: Yerkir Media
Link: Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել ջրանցքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image