Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, վարորդը տեղում մահացել է

February 25, 2018

Փետրվարի 25-ին, ժամը 02:10-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 34-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի 35 GA 723 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր՝ 1988 թ.  ծնված Ռ. Մ.-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Source: Yerkir Media
Link: Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, վարորդը տեղում մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image