Ավտոտնակում շմոլ գազից 3 մարդ է թունավորվել

Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում նոյեմբերի 4-ին՝ ժամը 11.20-ին, հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Մելքումովի փողոցի թիվ 22/1 հասցեում գնտվող ավտոտնակից բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Վաչե Ա.-ն, 1982 թ. ծնված Արթուր Հ.-ն և Վոլոդյա Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 5.00-ին, ավտոտնակում ավտոմեքենայից արտանետված շմոլ գազի արտահոսքից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Source: Yerkir Media
Link: Ավտոտնակում շմոլ գազից 3 մարդ է թունավորվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image