«Ավրորա» մրցանակի անկախ փորձագետներին է միացել Չուլպան Խամատովան

 

«Ավրորա» մարդասիրական մրցանակի անկախ փորձագետների հանձնախումբն ունի նոր անդամ: Ռուսասատանցի հայտնի դերասանուհի, «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան, որը տարիներ շարունակ զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, կմասնակցի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների նախնական դիտարկման փուլին:

«Չափազանց հպարտ եմ, որ ես էլ հնարավորություն ունեմ մասնակից դառնալ այս մարդասիրական շարժմանը…: Սա շատ կարեւոր եւ պարտավորեցնող փորձառություն է»,- ասել է Խամատովան:

Հանձնախումբում, որը գլխավորում է օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, ընդգրկված են մարդասիրության ոլորտի առաջամարտիկներ եւ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ավրորա» մրցանակի դափնեկիրները մարդիկ են, որոնք իրենց խիզախ ու անձնվեր գործունեությամբ բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու հարցում: Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:


Source: Yerkir Media
Link: «Ավրորա» մրցանակի անկախ փորձագետներին է միացել Չուլպան Խամատովան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image