Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում 7 հա խոտածածկույթ է այրվել

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16.13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի անտառածածկ տարածքի մոտակայքում։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Բյուրականի անտառտնտեսության հրշեջ խումբը (5 փրկարար):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին, մարվել՝ 18:49-ին: Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ:

Մինչ ժամը 07:00-ն մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն. ծխացող օջախներ չկան:

Source: Yerkir Media
Link: Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում 7 հա խոտածածկույթ է այրվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image