Արագածոտնի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 9.00-ին Արագածոտնի մարզում տրվեց համապետական շաբաթօրյակի մեկնարկը:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի  կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում հստակեցվել են գործողությունների ծրագրերը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները:

Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն՝ համայնքներում իրականացվելու են հրապարակների, փողոցների եւ բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, կրթական եւ առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում եւ բարեկարգում:

Source: Yerkir Media
Link: Արագածոտնի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image