Քաղաքացիների ընդունելությունների անցկացման կարգի համաձայն՝ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների ընդունելություն է սահմանված յուրաքանչյուր ուրբաթ օր: Հերթական ընդունելությունը կայացավ հունիսի 8-ին:
Նախապես ցուցակագրվել էր 21 քաղաքացի, սակայն ընդունելությանը մասնակցեց ավելին՝ 27 մարդ:
Նրանցից 19-ը մարզպետին դիմեց դրամական աջակցության խնդրով եւ օգնություն ստացավ: Մյուս քաղաքացիները աշխատանքային, սոցիալական, առողջական, հողային եւ անձնական այլ բնույթի հարցեր ունեին: