Արամ Համբարյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների հաստատման հարցը

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դիվանագիտական ջանքերը համացանցի միջոցով ընդարձակելու վերաբերյալ՝ ԱՄՆ ԱԳ նախարարության աշխատանքների շրջանակներում «Ֆեյսբուք»-ում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի միջև, որի ընթացքում շեշտվել է հայ-ամերիկյան առևտրական կապերը ամպրապնդելու և ներդրումների ջանքերը զարգացնելու կարևորությունը:

Ըստ Asbarez-ի՝ զրույցի ընթացքում նաև քննարկվել են հատկապես Հայ Դատի սահմանած երեք առաջնահերթությունները՝ կրկնակի տուրքերի կանխարգելումն ապահովող հարկային նոր պայմանագիրը, Հայաստանի դպրոցներում գիտության, ինչպես նաև ճարտարագիտության և ուսման զարգացման համար հատուկ գումարների տրամադրման, նաև Լոս Անջելես-Երևան  ուղիղ չվերթների հաստատման հարցը:


Source: Yerkir Media
Link: Արամ Համբարյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների հաստատման հարցը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image