35 տարի շարունակ Արեւադաշտ գյուղի բնակիչները երազել են նոր դպրոց ունենալ: Այսօր արդեն այն իրականություն է:
Հայ կրթական հիմնարկության նախաձեռնությամբ 4 տարի առաջ սկսեցին կառուցել շենքը: Դպրոցի բացման եւ արարողությանը ներկա են եղել սփյուռքահայ բարերարները, որոնք իրենց միջոցներով մասնակցություն են ունեցել կրթօջախի կառուցմանը: