Հունիսի 23-24-ը մեծ հարված էր Լոռու ու Շիրակի մի շարք բնակավայրերում տեղի ունեցան վարարումներ, վնասներ ու փլուզումներ։ Նախ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցի տնակային ավանի շինությունները, ապա՝ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղ։
Բնական աղետի հետեւանքով, որը քաղաք է բերել շուրջ 100.000 խորանարդ մետր թափոն, Կարախանյաննների ընտանիքը կորցրել է մոտ 39 գլուխ ընտանի կենդանի:
Առատ եւ ինտենսիվ կարկուտի հետեւանքով Արթիկի միջով անցնող «Մովրովենց ձոր» եւ «Բմբուլենց ձոր» անվանումներով հեղեղատարերը լցվել են ջրով:
Քաղաքապետը խոստովանում է, որ ինքն առաջինը հեղեղի վտանգի մասին տեղեկացել է հովիվներից՝ դեպքից 10-15 րոպե առաջ:
Խորհրդային տարիներին կառուցված հեղեղատարերի երկար տարիներ գործել են անխափան, սակայն արդեն հետխորհրդային տարիներին քաղաքի բնակիչները, կառուցելով շինություններ անթույլատրելի հատվածներում, նպատեսել են ջրատարերի խափանմանը:
Հատկանշական է, որ 25 տարի առաջ կատարված վերանորոգման շնորհիվ է, որ ջրատարները դիմացան նման ճնշմանը, ինչի շնորհիվ էլ ավերածություններն ավելի մեծ ծավալների չհասան:
Source: Yerkir Media
Link: Արթիկի քաղաքապետը հեղեղի վտանգի մասին իմացել է 10-15 րոպե առաջ՝ հովիվներից