Արթուր Խաչատրյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել  է Վրաստանի վարչապետ  Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկու երկրների նախարարները տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև գյուղոլորտում համագործակցության զարգացման առաջնային ուղղությունների և հեռանկարների շուրջ։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև ձևավորված գործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ այն խարսխված է  հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք աշխատանքային այցի օրակարգին։

Source: Yerkir Media
Link: Արթուր Խաչատրյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image