Արծվիկ Մինասյանը «Խոսրովի անտառ» արգելոցի սանիտարական վիճակից գոհ է մնացել
May 27, 2017
«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում բնապահպանության նախարարության աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ հարակից հատվածներում:
Աշխատակազմի մի մասը նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի հետ մաքրել է «Խոսրովի անտառ» արգելոցի՝ «Հավուց թառ» վանական համալիրի հարակից տարածքը: Նախարարն արգելոցի սանիտարական վիճակից գոհ է մնացել: Հավաքվել է միայն 7 պարկ աղբ: