Արմավիրում բացվեց ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված հուշարձան
November 22, 2016
Արմավիր քաղաքում տեղի է ունեցել քառօրյա պատերազմի մասնակից Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը: 1996 թվականին ծնված շարքային զինծառայող Գոռ Կիրակոսյանը Արմավիրի մարզի Արեւիկ համայնքից էր: 2014 թվականին էր զորակոչվել բանակ: Ծառայել է Մատաղիսում:
Քառօրյա պատերազմի ժամանակ Գոռը զոհվել է դիրքերում գտնվող իր ծառայակից ընկերներին սնունդ տանելուց վերադառնալիս: