Արմավիր-Երևան երթուղու խնդիրը լուծվել է, այն այժմ աշխատում է բնականոն հունով. ՏԿՏՏ փոխնախարար

Արմավիր-Երևան երթուղու խնդիրը լուծվել է, այն այժմ բնականոն աշխատում է: Այս մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

«Երեկ գործադուլ էին սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները՝ երթուղում ապօրինի աշխատող սպիտակ պետհամարանիշերով փոխադրողների գործունեությունը կասեցնելու նպատակով: Ինչպես երեկ պայմանավորվել էինք, բացառելով ապօրինությունը՝ ըստ օրենքի, համապատասխան մարմինների աջակցությամբ՝ ՀՀ ոստիկանության և ՊԵԿ-ի, առկա խնդրին տրվեց լուծում»,- գրել է փոխնախարարը:

Արմեն Փամբուխչյանի տեղեկացմամբ՝ այժմ Արմավիր-Երևան երթուղին իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիսը» աշխատում է եւ ապահովում է հանրության բնականոն տեղաշարժը:

Source: Yerkir Media
Link: Արմավիր-Երևան երթուղու խնդիրը լուծվել է, այն այժմ աշխատում է բնականոն հունով. ՏԿՏՏ փոխնախարար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image