Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների
April 26, 2018
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով: Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան: