Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

September 22, 2018

Վիետնամի Սոցիալիստական Հանրա­պետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցու­թյամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից:

Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցու­թյամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնար­կել երկրի բարգավաճման եւ հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարա­բե­­րու­­թյունների զարգացմանը։

Նախագահ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցու­թյունը փոխանցել Չան Դայ Կուանի ընտանիքին։

Source: Yerkir Media
Link: Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image