Արմեն Սարգսյանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
September 3, 2018
ՀՀ նախագահ ԱրմենՍարգսյանն ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ այցելել էԵրևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
Նախագահը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում: Արմեն Սարգսյանը ծանոթացել է կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքների հետ, շփվել է սաների հետ։