«Արսենալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի աշխատանքի մասին և նրան համեմատել նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:

«Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի Էմերիի փիլիսոփայության մասին: «Արսենալ»-ը հիանալի գիտի ինչի համար է խաղում և ինչպես պետք է խաղա: Եթե մենք պարզապես գնդակը հեռացնում ենք մեր կիսադաշտից և սպասում, թե երբ Աստված մեզ գոլ խփելու հնարավորություն կտա, ապա դա հնարավոր է և տեղի չունենա: Միակ բանը, ինչ այժմ պետք է անենք՝ քրտնաջան աշխատանքն է, հավատալը սեփական ուժերին և օգտագործելն այն պահերը, որոնք ստեղծում ենք, որպեսզի խփենք գոլեր:

Էմերին և Վենգե՞րը. նրանք միմյանցից շատ չեն տարբերվում: Բայց նրանց փիլիսոփայության մեջ կա տարբերություն: Էմերին փորձում է պահպանել Վենգերի փիլիսոփայությունը, բայց դրա հետ մեկտեղ կառուցում է ինչ-որ նոր բան: Նա գիտի, որ կարող է «Արսենալ»-ին ինչ որ այլ բան տալ, հարձակման և պաշտպանության միջև ներդնել հավասարակշռություն: Դա հեշտ չէ, բայց կարծում եմ, նա ամեն ինչ ճիշտ է անում: Խաղացողները պետք է հետևեն նոր մարզչի գաղափարներին: Մենք ցանկանում ենք խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Source: Yerkir Media
Link: «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի գլխավորությամբ. Մխիթարյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image