Արտակ Գրիգորյան. «Մոնտենեգրոյի հետ դժվար հանդիպում է սպասվում»

June 10, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի ընտրանուն դժվարին հանդիպում է սպասվում Մոնտենեգրոյի հետ:

«Տղաների տրամադրությունը բարձր է, և մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։ Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Մոնտենեգրոն շատ ուժեղ թիմ է։ Դժվար հանդիպում է սպասվում։ Ինչ վերաբերում է իմ անցմանը, ապա դա թիմային խաղ է, իմ համար նշանակություն չունի, թե ով դա կանի, ես կամ մեկ այլ ֆուտբոլիստ։ Մենք թիմով ենք հաջողության հասնում»,- Գրիգորյանի խոսքերը մեջ է բերում ՀՖՖ-ն:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Երևանի ժամանակով 22:45-ին  կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը:

Source: Yerkir Media
Link: Արտակ Գրիգորյան. «Մոնտենեգրոյի հետ դժվար հանդիպում է սպասվում»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image