Արտակ Ռաֆայելյանի հիշատակին հուշաքար է տեղադրվել

May 1, 2017

 

Հակառակորդի գնդակից մարտի 26-ին զոհված Արտակ Էդիկի Ռաֆայելյանի հիշատակին հարազատները նրա ծննդյան օրը՝ ապրիլի 13-ին, հուշաքար են տեղադրել այն դիրքում, որտեղ նա զոհվել է:

Կյանքը հայրենիքի պաշտպանության գործում տված հայորդին, ով հուլիսին պետք է զորացրվեր, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ապրիլյան պատերազմի օրերին:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով էլ Արտակը հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել:

Source: Yerkir Media
Link: Արտակ Ռաֆայելյանի հիշատակին հուշաքար է տեղադրվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image