Արտաշատի ավագանու նիստերը չեն կայանում: Ավագանու անդամները բոյկոտում են՝ պահանջելով քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: «Արմենպրես»-ը զրուցել է ավագանու անդամների և քաղաքապետի հետ՝ պարզելու նման պահանջի հիմքերը, և թե արդյոք դրանք հիմնավորված են:
«Բոյկոտում ենք մասնավորապես կադրային ոչ ճիշտ քաղաքականության, քաղաքի աղտոտվածության, տեղական տուրքերի դրույքաչափերի բարձր լինելու և շատ այլ պատճառներով: Արտաշատի լիճը մի թեթև մաքրել են և աղբը լցրել դրա հարակից մատուռի հետևում»,-ասաց ավագանու անդամ Գոռ Նազարյանը:
Նրա խոսքով՝ ավագանու 9 անդամ՝ նույն պահանջով չեն գնում նիստերին: Ավագանու մեկ այլ անդամ Կամո Խաչատրյանը, ով ևս չի ներկանում ավագանու նիստերին, ասում է՝ ինքը պահանջում է քաղաքապետի հրաժարականը ոչ լիարժեք ղեկավարման համար: «Արտաշատն աղբի մեջ կորած է: Աղբահանությունը շատ վատ է կատարվում»,-ասաց նա:
Քաղաքապետ Կարեն Բենիամինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց՝ ավագանու նիստերը չեն կայացել, քանի որ քվորում չի ապահովվել, սակայն հրաժարականի պահանջով իրեն պաշտոնապես ավագանու ոչ մի անդամ չի դիմել: Անդրադառնալով ավագանու անդամների կողմից բարձրացված աղբահանության հարցին՝ Բենիամինյանն ասաց՝ քաղաքում աղբահանությունն ամեն օր կատարվում է, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Ամբողջությամբ՝ այստեղ։
Source: Yerkir Media
Link: Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը