Արտաքին գովազդի առաջին փառատոնի նպատակն է Հայաստան բերել միջազգային պրակտիկան

Երեւանյան փառատոններն ավելացել են եւս մեկով: Այսօր մեկնարկել է Արտաքին գովազդի առաջին փառատոնը: Հայկական գովազդային կազմակեերպությունները փառատոնին ներկայացրել են իրենց լավագույն նմուշները: Դրանք գնահատելու են ոլորտի՝ աշխարհի առաջատար մասնագետները: Այս օրերին՝ մինչեւ նոյեմբերի 25-ը, անվճար վարպետության դասեր ու մասնագիտական կոնֆերանսներ են անցկացվելու:
Փառատոնի նպատակն է փորձի փոխանակում կազմակերպել, ընդլայնել հայկական գավազդային դաշտն ու Հայաստան բերել միջազգային պրակտիկան: «Կրեատիվ մոտեցում», «Լավագույն գովազդային ակցիա», «Լավագույն սոցիալական գովազդ»… 8 անվանակարգերում է ժյուրին հանձնելու մրցանակներ:
Նշվում է, որ փառատոնի անցկացման համար բյուջեից գումար չի ծախսվել: Գործընկերների օգնությամբ են կազմակերպել:
«Օդանավակայանից գալու ճանապարհին նկատեցի, որ գովազդի նմուշները շատ են, ենթակառուցվածքներ եւս կան: Հատկանշական է, որ մարդիկ շատ հետաքրքրված են գովազդային շուկայով, ընկերությունները փորձում են նոր բաներ սովորել եւ կիրառել ոլորտում»,- նշեց ժյուրիի անդամ Սաադի Ալկուաթլին:


Source: Yerkir Media
Link: Արտաքին գովազդի առաջին փառատոնի նպատակն է Հայաստան բերել միջազգային պրակտիկան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image