Արտերկրում բնակվող լոռեցիներն օգնություն են ուղարկել բանակին

Լոռու մարզում շարունակվում է արցախյան բանակին եւ քառօրյա պատերազմի հետեւանքով Թալիշ եւ Մատաղիս գյուղերի բնակչության աջակցության ծրագիրը: Հանգանակում են ոչ միայն Լոռում բնակվողները, այլեւ արտասահմանյան տարբեր երկրներում ապրող լոռեցիները:

Հերթական աջակցությունը ստացվել է Ռուսաստանի Ալմենցեսկ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչներից: Նրանք բանակին նվիրել են 2 ամենագնաց մեքենա եւ 100 քնապարկ: Նվիրաբերություններն արդեն ուղեւորվել են Մարտակերտ շրջանի Մատաղիս համայնք:

Մանրամասները՝ տեսանյութում


Source: Yerkir Media
Link: Արտերկրում բնակվող լոռեցիներն օգնություն են ուղարկել բանակին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image