Արցախա-ադրբեջանական սահմանին նկատվել է լարվածության աճ

May 8, 2017

Մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց:

Սահմանի արևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (7 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

Source: Yerkir Media
Link: Արցախա-ադրբեջանական սահմանին նկատվել է լարվածության աճ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image