Արցախի ԱԺ խմբակցությունների ու հանձնաժողովների ղեկավարները հանդիպել են Արարատ Միրզոյանի հետ

Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, որին մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է Արցախ կատարած այցի շրջանակներում խորհրդարանականների հետ հանդիպելու Արարատ Միրզոյանի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները օգտակար են երկու հայկական հանրապետությունների համար կարևոր թեմաների և առկա մարտահրավերների շուրջ տեսակետներ փոխանակելու առումով:

Իր հերթին ՀՀ առաջին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռում անկեղծ զրույց ծավալելու փոխադարձ հետաքրքրության հարցերի վերաբերյալ: Իր խոսքում Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ՀՀ նոր կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին և այլ թեմաների:

Հանդիպման ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետը պատասխանել է նաև խորհրդարանականների հարցերին:

Source: Yerkir Media
Link: Արցախի ԱԺ խմբակցությունների ու հանձնաժողովների ղեկավարները հանդիպել են Արարատ Միրզոյանի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image