«Արցախի դատախազությունը պետական համակարգի կարևոր օղակներից է»․ Բակո Սահակյան

November 25, 2017

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դատախազության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, մասնավորապես ուղերձում ասված է.

«Դատախազությունը մեր պետական համակարգի կարեւոր օղակներից է,  որի աշխատանքն` ուղղված պետության եւ հասարակության շահերի պաշտպանությանը, օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը, չափազանց կարեւոր է ու պահանջված ժողովրդավարության ուղին բռնած Արցախի համար: Եվ դա է պատճառը, որ համակարգի աշխատակիցներին ներկայացվող պահանջները խիստ են եւ ենթադրում են պատասխանատվության բարձր աստիճան, արհեստավարժություն, հետեւողական ու սկզբունքային  աշխատանք»:

Նախագահ Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ դատախազության աշխատակիցները պատասխանատվության մեծ զգացումով են կատարում իրենց գործառույթները: Նա վստահեցրել է, որ համակարգի առջեւ ծառացած խնդիրները, աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրանք պատշաճ մակարդակով լուծելու համար:

Source: Yerkir Media
Link: «Արցախի դատախազությունը պետական համակարգի կարևոր օղակներից է»․ Բակո Սահակյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image