Արցախի իշխող քաղաքական ուժը նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը
July 5, 2017
Շուշիի մշակույթի կենտրոնում հուլիսի 5-ին տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարը, որը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը:
Այս մասին տեղեկացնում են «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից։