Արցախի ՊԲ-ում մեկնարկել է բանակային ուսումնական տարին

February 12, 2018

Արցախի Պաշտպանության բանակում փետրվարի 12-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2018թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում:

Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը: Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:

Source: Yerkir Media
Link: Արցախի ՊԲ-ում մեկնարկել է բանակային ուսումնական տարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image