Արցախում ականի վրա «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել

July 28, 2017
Հուլիսի 27-ին ` ժամը 11:36-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Պայթունի հետևանքով տուժածներ չկան:

Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:

Source: Yerkir Media
Link: Արցախում ականի վրա «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image