Արցախում հոկտեմբերի 6-ին սուգ է հայտարարվել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ٫ աշխարհահռչակ երգիչ٫ երգահան٫ գրող٫ կինոդերասան եւ հասարակական գործիչ٫ Հայաստանի ազգային հերոս Շառլ  Ազնավուրի  մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությանը٫ նախարարություններին, գերատեսչություններին, շրջանային վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում հանձնարարվել է սգո օրը խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:

Source: Yerkir Media
Link: Արցախում հոկտեմբերի 6-ին սուգ է հայտարարվել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image