«Արքայական ակումբը» կրճատել է պարտքերը` հասցնելով գրեթե զրոյականի

tert.am— Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2015/16 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը, հաշվարկված 2016 թվականի հունիսի 30-ի ցուցանիշներով:

2014/15 մրցաշրջանի համեմատ, ակումբի եկամուտն ավելացել է 7,4 տոկոսով եւ հասել ռեկորդային թվի՝ 620,1 միլիոն եվրոյի (տրանսֆերները հաշվի առնված չեն):

Ակումբի ֆինանսական կարողությունը 102,6 միլիոն եվրոյից աճել է մինչեւ 211,5 միլիոն եվրո:

Բացի դրանից, «Արքայական ակումբը» կրճատել է պարտքերը` 108,9 միլիոնից հասցնելով այն 13,1 միլիոն, ինչը համարվում է գրեթե զրոյական պարտք:


Source: Yerkir Media
Link: «Արքայական ակումբը» կրճատել է պարտքերը` հասցնելով գրեթե զրոյականի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image