Աֆղանստանում արտակարգ վայրէջք կատարած ռազմական ուղղաթիռը գնդակոծվել է թալիբների կողմից
September 15, 2018
Աֆղանստանի արեւմտյան մասում՝ Ֆարահ նահանգում, այսօր առավոտյան ռազմական ուղղաթիռ է կործանվել, տեղեկացնում է 1TV հեռուստաընկերությունը։ Տեխնիկական պատճառներով արտակարգ վայրէջք կատարած ուղղաթիռը գնդակոծվել է թալիբների կողմից։
Ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 4 ուղեւոր եւ օդաչու, սպանվել են։