Աֆղանստանում հայրը 4-ամյա աղջկան ամուսնության է տվել այծի եւ մեկ պարկ բրինձի փոխարեն

August 7, 2016

Աֆղանստանում հայրն ամուսնության է տվել 4-ամյա դստերը եւ փոխարենը ստացել այծ, մեկ պարկ բրինձ, թեյ, շաքար եւ արեւածաղկի ձեթ, գրում է armtimes.com-ը՝ վկայակոչելով Lenta-ին:

Նշվում է, որ աղջիկն ամուսնության է տրվել 55-ամյա Սեյեդ Աբդուլքարիմին, ում հիմա ձերբակալել են տեղի ոստիկանները: Վերջիններս աշխատանքներ են տանում նաեւ աղջկա հորը հայտնաբերելու ուղղությամբ:

Իրավապահների ուշադրությունը 4-ամյա աղջկա ճակատագրի վրա գրավվել է լրագրող Ֆավադ Ահմադիի շնորհիվ, ով բազմիցս ահազանգել է Աֆղանստանում ապօրինի ամուսնությունների խնդրի մասին:

Ըստ օրենքի, Աֆղանստանում աղջիկներին թույլատրվում է ամուսնանալ 16 տարեկանում, տղաներին թույլատրվում է 18 տարեկանում, սակայն հաճախ տեղի են ունենում ամուսություններ անչափահասների մասնակցությամբ:


Source: Yerkir Media
Link: Աֆղանստանում հայրը 4-ամյա աղջկան ամուսնության է տվել այծի եւ մեկ պարկ բրինձի փոխարեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image