Բաթումիում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց

Բաթումիում ընթացող շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Ադրբեջանի ընտրանուն: Արձանագրվեց 1.5-2.5 հաշիվը:

Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Շաքրիյար Մամեդյարովի հետ և պարտություն կրեց 48-րդ քայլում:

Հրանտ Մելքումյանը երրորդ խաղատախտակի վրա սպիտակներով հաղթեց Արկադի Նայդիչին, իսկ Հայկ Մարտիրոսյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ռաուֆ Մամեդովի հետ:

Հայաստանի հավաքականը ունի 4 միավոր:

Source: Yerkir Media
Link: Բաթումիում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image