Բակո Սահակյանը բարերար Կարեն Խաչատրյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ

July 12, 2016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է բարերար Կարեն Խաչատրյանին և քննարկել նրա հետ Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար Կարեն Խաչատրյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:


Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանը բարերար Կարեն Խաչատրյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image