Բակո Սահակյանը պարգեւատրել է մի խումբ ազատամարտիկների

Նոյեմբերի 26-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտպանության բանակի  N38043 զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգևատրման հանդիսավոր արարողություն, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը մասնակցել և մասնակցում են հայ ժողովրդի բոլոր հատվածները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ազատ, անկախ և հզոր հայրենիքը գերագույն արժեք է բոլորիս համար, և այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր բանակի մարտունակության շարունակական բարձրացման, երկրի զարգացման ու զորացման ուղղությամբ:


Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանը պարգեւատրել է մի խումբ ազատամարտիկների

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image