Բակո Սահակյանը քննարկել է ՏՏ ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

May 29, 2016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է բարերար Ռալֆ Յիրիկյանին, համաշխարհային ներդրումների համար ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հովիկ Մուսայելյանին եւ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Բակո Սահակյանը նշել է, որ մեր հանրապետության տեղեկատվական ոլորտի զարգացման գործում մեծ է Հայաստանի մասնակցությունն, ինչը հանդիսանում է բազմաթիվ ծրագրերի հաջող իրականացման կարեւոր գրավականը։


Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանը քննարկել է ՏՏ ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image