Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: