Բակո Սահակյանն ու Արման Թաթոյանը քննարկել են 2 պետությունների ՄԻՊ գրասենյակների միջև համագործակցությունը
October 11, 2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: