Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը մասնակցել են Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումներին
September 2, 2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանըսեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: