Բակո Սահակյան. «ԼՂՀ զինված ուժերը տարածաշրջանում ապահովում են խաղաղություն և կայունություն»

July 19, 2016

Տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն են: Այս մասին  Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նա նշել է, որ նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից:

«Ամենագլխավորը ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունն է եւ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման անընդունելիության վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը»,- հայտարարել է Սահակյանը:

ԼՂՀ նախագահը հավելել է, որ լայնամասշտաբ եւ տեւական պատերազմը կդառնա ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում առավել մասշտաբային աղետի խթանիչ:


Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյան. «ԼՂՀ զինված ուժերը տարածաշրջանում ապահովում են խաղաղություն և կայունություն»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image