Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել երեք ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 25-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող Սահմանադրական դատարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք և կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Honda Elysion» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս.) և «Mercedes E350» մակնիշի (վարորդը՝ Կ. Կ., 1992 թ.) ավտոմեքենաները, այնուհետև «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Mazda» մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մ. Բ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Source: Yerkir Media
Link: Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել երեք ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ. կա տուժած

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image