Բան Գի Մունը ափսոսանք է հայտնել իր այցը Հայաստան հետաձգելու համար

Այսօր տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղար Բան Գի Մունը ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան:

Գլխավոր քարտուղարը կարևորելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն` իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը, նշելով որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է Գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի նրա այցը իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում:


Source: Yerkir Media
Link: Բան Գի Մունը ափսոսանք է հայտնել իր այցը Հայաստան հետաձգելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image