Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը` դարձավ մրցաշարի չեմպիոն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հանդիպման առաջին քառորդից Հայաստանը սկսեց տիրել նախաձեռնությանը և անմիջապես մեծացրեց միավորների առավելությունը (առաջին քառորդ` 25:12): Երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաներն ավարտեցին 43:33 հաշվով: Հաջորդող երրորդ և չորրորդ մրցափուլերում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունը և հավաքականի նորեկի` Դանսթոնի, մյուս0 բասկետբոլիստների կառուցողական խաղի շնորհիվ հաղթեց 79:71 հաշվով:

Ինչպես նախորդ խաղում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Անդրե Սպայտ Մկրտչյանն է` 27 միավոր:

Նա նաեւ դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ:

Մկրտչյանն այս առաջնությունում ընդհանուր վիճակագրության արդյունքում յուրաքանչյուր խաղում վաստակած միավորին քանակով` 21,2, դարձավ ամենաարդյունավետ բասկետբոլիստը:

Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին նաև Բրայան Դանսթոնը և Անդրե Սպայթ Մկրտչյանը:

Հայաստանի հավաքականը դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրականի փուլին:


Source: Yerkir Media
Link: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image