Բացառիկ ցուցադրություն՝ Ցեղասպանության թանգարանում
October 10, 2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամակավոր ցուցադրությունների սրահում 2 մասից կազմված ցուցադրություն է կազմակերպվել: Մեկում ներկայացված են 1930-40-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները, որոնք վավերագրել է ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանը:
Ցուցադրության երկրորդ մասում էլ ներկայացված են Մուսա լեռանհերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական նավատորմի կողմից տարհանելու բացառիկ լուսանկարներ: