Բենեդիկտոս XVI պապը 90-ամյակը նշել Է մեկ գավաթ գարեջրով
April 18, 2017
Հանգստի անցած Բենեդիկտոս XVI պապն 90-ամյա հոբելյանը նշել Է մեկ գավաթ գարեջրով եւ հայրենի Բավարիայից ժամանած հյուրերի ընկերակցությամբ: Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել Է Սուրբ Աթոռի L՚Osservatore Romano պաշտոնական հրատարակությունը:
Հրատարակության հրապարակած լուսանկարներում Բենեդիկտոս XVI-ը պատկերված Է գարեջրի գավաթը ձեռքին հյուրերի ընկերակցությամբ, որոնց թվում Է նրա ավագ եղբայր մոնսենիոր Գեորգ Ռատցինգերը, որը նույնպես գարեջուր Է ըմպում:
Բենեդիկտոս XVI-ը ծնվել Է 1927 թվականի ապրիլի 16-ին հարավային Գերմանիայում, բայց քանի որ այս տարի նրա ծննդյան օրը համընկել Է Զատիկի հետ, այն տոնել են մեկ օր ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: